ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Տիգրան Չուխաջյանի մոռացված օպերաները

Տիգրան Չուխաջյանի մոռացված օպերաները
21.10.2019 | 13:22

«Տիգրան Չուհաճեան» միջազգային ինստիտուտը, Երիտասարդ օպերային երգիչների ծրագիրը և ՀԲԸՄ Հայաստանյան գրասենյակը հրավիրում են համերգ-շնորհանդեսի՝ նվիրված հայ մեծագուն երաժիշտ, կոմպոզիտոր, հայկական օպերայի հիմնադիր Տիգրան Չուխաջյանին: Հանդես են գալու Երիտասարդ օպերային երգիչների ծրագրի մասնակիցները Լևոն Ջավադյանի ղեկավարությամբ, ինչպես նաև մենակատարներ Մարինե Դեինյանը (սոպրանո) և Հայկ Թոնգուրյանը (տենոր)։ Կոնցերտմայստեր՝ Լևոն Ջավադյան։

Տիգրան Չուխաջյանը, ի լրումն իր հարուստ երաժշտական գործունեության, նաև հեղինակել է առնվազն վեց օպերա, որոնցից մեզ առավել հայտնի են «Արշակ Բ»-ն և «Կարինեն» («Լեբլեբիջի Հոր-Հոր Աղա»)։ Երեկոյի ընթացքում կներկայացվեն արիաներ Չուհաճեանի մյուս օպերաներից, իսկ «Տիգրան Չուհաճեան» Միջազգային ինստիտուտի տնօրեն, ռեժիսոր Ժիրայր Բաբազեանի և միևնույն ինստիտուտի երաժշտական խմբագիր, կոմպոզիտոր Ջոն Սարգսյանի կողմից կբացահայտվեն որոշ հետաքրքիր մանրամասներ, որոնք լայն հասարակությանը դեռևս անհայտ են։

Դիտվել է՝ 2197

Մեկնաբանություններ