ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Համերգաշրջանի մեկնարկ

Համերգաշրջանի մեկնարկ
04.09.2020 | 17:52

Սեպտեմբերի 5-ին, ժամը 20։30 բոլորովին նոր հարթակում՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան այգում համերգով հանդես կգան Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Հարություն Թոփիկյան) և Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Սեդրակ Երկանյան): Այս համերգով կտրվի Կամերային երաժշտության ազգային կենտրոնի 2020-2021 թթ․ համերգաշրջանի մեկնարկը։

Համերգի ծրագրում կհնչի հայկական ավանդական երաժշտություն, Կոմիտաս, Էդգար Հովհաննիսյան։ Այս համերգին կհաջորդեն այլ բացօթյա միջոցառումներ, որոնց մասին կխոսվի ասուլիսի ընթացքում։
Նշենք, որ համերգին հնարավորություն կունենա ներկա գտնվելու սահմանափակ թվով հանդիսատես՝ պարետատան սահմանած կանոններին համապատասխան։ Միջոցառումների ընթացքում կպահպանվեն հակահամաճարակային բոլոր կանոնները։

Դիտվել է՝ 3033

Մեկնաբանություններ