Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Հայաստանը բնակչության 10 տոկոսի չափով կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է պատվիրել

Հայաստանը բնակչության 10 տոկոսի չափով կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է պատվիրել
26.11.2020 | 14:13

Կառավարության նիստում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրեց կորոնավիրուսային իրավիճակն ու ասաց, թե հիվանդանոցային ֆոնդի ծանրաբեռնվածությունը տանելի է։

«Մենք երեկվանից չունենք քաղաքացիներ, որոնք գտնվում են ծանր վիճակում ու չենք կարողանում տեղավորել, հույս ունենք՝ իրավիճակը կպահպանվի», - ասաց նախարարը։ Թորոսյանի խոսքով՝ ունեն վճարած կանխավճար պատվաստանյութ ձեռք բերելու համար։ «Մենք նախնական պատվիրել ենք մեր բնակչության 10 տոկոսի չափով՝ 300 000 բնակչի հաշվարկով, մատակարարման ամսաթիվը տատանվում է գարնան կեսերի վրա», - ասաց Թորոսյանը։ Նա վստահեցրեց, որ պատվաստանյութը ձեռք բերելու համար գնում են աշխարհին համընթաց։

Դիտվել է՝ 5710

Մեկնաբանություններ