Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ազդանշաններ են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից եկող ապրանքների համար և այդպիսով վնասել իրենց ազգային արտադրողներին՝ լրագրողներին հայտնել են ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից։               
 

«Արկածախնդրության այս տիրույթում հոգուն հաղթեց նյութը». Հռիփսիմե Հովհաննիսյան

«Արկածախնդրության այս տիրույթում հոգուն հաղթեց նյութը». Հռիփսիմե Հովհաննիսյան
13.06.2022 | 07:26

Խելագարվելու ժամանակներ են։ Բժիշկն ու հիվանդը չեն զանազանվում, երկուսն էլ նույն ձյունաճերմակ խալաթով են։
Ազնվականություն, ասպետական ժամանակներ, դուք այդպես էլ մեր օրերում տանտեր չդարձաք։ Արկածախնդրության այս տիրույթում հոգուն հաղթեց նյութը։
Նզովքն ու օրհնանքը աշխարհում քայլում են կողք-կողքի, երբեմն սրճում են միասին կամ հայհոյում են իրար։


Տեսնես՝ որտե՞ղ է հանգրվանելու ատելութան այս տարօրինակ մարդատար, դիմակավորների գնացքը, որի ճակատին գրված է՝ 21-րդ դար։
Իմ խեղճ Հայաստան, մեծ տերությունների փոքրիկ բեմահարթակ, ո՞նց պիտի փրկես քո հոգնատանջ մարմինը, երբ վառոդի հոտը դեռ բուրում է փեշերիդ ամեն մի ծալքից, և դավաճանությունը մնում է եռանկյունի կնիք էջերիդ վրա, որպես դավադիր ճշմարտություն։
Պիտի դիմանաս, այլընտրանք չունես։

Դիտվել է՝ 12632

Մեկնաբանություններ