Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Աղոթարան

Աղոթարան
22.03.2023 | 00:01

Փա՜ռք Քեզ, Հիսուս՝ Արդարության վառ Արեգակ,

Խնայիր ինձ՝ բազմամեղիս, մեղքս ներիր Տե՛ր, ողորմեա,

Եվ Քո լույսով Արեգական Դու ինձ մաքրիր, Տե՛ր, ողորմեա,

Փա՜ռք Քեզ, Հիսուս՝ Արդարության վառ Արեգակ:

Ճշմարտության լույսն եմ խնդրում, խավար է տես՝ հոգիս դատարկ,

Նեղությունից, փորձությունից ազատի՛ր ինձ, փրկի՛ր չարից, Տե՛ր, ողորմեա,-

Փա՜ռք Քեզ, Հիսուս՝ Արդարության վառ Արեգակ,

Խնայիր ինձ՝ բազմամեղիս, մեղքս ներիր Տեր՛ ողորմեա:

Հրաչյա Խաչիկի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 3443

Մեկնաբանություններ