Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Համապետական նշանակության գործընթաց

Համապետական նշանակության գործընթաց
09.08.2023 | 10:02

Երևանը Հայաստանի 70 %-ն է՝ բոլոր ոլորտների և ռեսուրսների հաշվարկով ու բնակչության թվաքանակով: Շատ վատ է, բայց փաստ, որ երկիրը դարձել է քաղաք պետություն, և դեռ այդ իրողությունը ամրապնդվում է. բնակելի շինարարության տեմպերը դրա ապացույցն են: Քաղաքային ավագանու համամասնական կուսակցական ընտրակարգը փաստացիորեն դարձել է համապետական նշանակության գործընթաց:

Քաղաքային ինքնավարությանը կողմ եմ երկու ձեռքով, ներկա իրավիճակը, սակայն, նորմալ չէ: Ստացվում է, որ ընտրազանգվածի 70% -ն է ընտրում կուսակցական ցուցակներով, հետո նույն զանգվածը, մեկ-երկու տարի անց, միանում է մյուս 30 % հատվածին ու նորից ընտրում: Կարծում եմ՝ սա չի համապատասխանում մեր պետական շահին: Առավել ընդունելի եմ համարում քաղաքապետի ուղղակի ընտրությունը, ինչպես ընտրում են, ասենք, մարզպետ: Այս դեպքում առաջնային է դառնում ոչ թե կուսակցականությունը, այլ կառավարչական կարողություններն ու քաղաքային համայնքի բնակչության կողմից ընդունելի լինելը:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 2572

Մեկնաբանություններ