Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Զբաղված են պաշտոններն ամեն գնով պահպանելու խնդրով

Զբաղված են պաշտոններն ամեն գնով պահպանելու  խնդրով
29.09.2023 | 14:31

Արցախը բռնի ուժով, պատերազմի վտանգի ու սարսափելի հետևանքներից խուսափելու համար անօրինական լուծարվեց:

Պարտադրված լուծարման հետևանքով Հայաստանի ներկա «իշխանությունների» կողմից լքված ու անօգնական թողնված, շրջափակումից հյուծված, վտանգներից ու անորոշությունից կքած, բռնադատված արցախցիների հոգսերի, կարիքների, սոցիալական ծառայությունների, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքները համակարգելու և կոորդինացնելու փոխարեն ՔՊ-ական իշխանությունները զբաղված են իրենց պաշտոններն ամեն գնով պահպանելու, Երևանի ավագանու ընտրություններ անցկացնելու խնդիրներով:

Հենց նման աշխատանքային ոճի ու մասնագիտական ունակությունների և կոմպետենտության բացակայության հետևանքով էլ Հայաստանն այսօր կոլապսի մեջ է՝ կզած, չոքած, բազմակի օգտագործված ու դեն շպրտված...

Ռոբերտ Մելքոնյան

Դիտվել է՝ 3866

Մեկնաբանություններ