Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Անդուլ պայքար` առանց հերոսանալու մղման

Անդուլ պայքար` առանց հերոսանալու մղման
16.12.2023 | 15:06

Ինձ համար ամենացավալին այն է, որ մինչ մենք «ոչխար» էինք համարում Ալիևին, նա մեզ գերազանցեց պայքարի բոլոր հարթակներում։ Իսկ հիմա հետևողականորեն պետք է Ալիևից սովորել և՛ միջազգային հարաբերություններ կառուցելու, և՛ շահեր համադրելու, և՛ պետական անվտանգություն կառուցելու, և, որ ամենակարևորն է, ռևանշ ծրագրելու ու հետևողականորեն ռևանշի հասնելու ձևերն ու միջոցները։

Ինչքան կուզեք ինքնարդարացեք, բայց մենք մեր նպատակների մեջ, մեր հետևողականության մեջ, պետություն սիրելու մեջ, առաջադեմ խաղալու մեջ պարտվեցինք։

Ու միակ բալասանը այն է, որ սա ինքնախոստովանենք, գիտակցենք մեզ հետ կատարվածի ողբերգականությունն ու լծվենք օր ու գիշեր անդուլ պայքարի` առանց հերոսանալու մղման, առանց ցուցամոլության, առանց եսասիրական «բարեգործության»:

Մեր ռևանշը պետք է հիմքից ցնցի տարածաշրջանը, լավագույն դեպքում` առանց մեկ հրանոթ կրակելու, վատագույն դեպքում` պատժիչ գործողություններով։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 2758

Մեկնաբանություններ