Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Այսպես սկսվեց ավերը

Այսպես սկսվեց ավերը
14.01.2024 | 08:32

Մերձմոսկովյան Պոդոլսկը փոքր քաղաքանման մի սուբյեկտ է։ Դրա ընդամենը մի փոքր շրջանում վթարվել էր ջեռուցման համակարգը, որը շատ հնարավոր է Ստալինի ժամանակվա սարքածը լիներ։ Դե հիմա վթար է, որտե՞ղ չի լինում, մանավանդ ահռելի Ռուսաստանում, որտեղ երևի աշխարհի ամենամեծ ջեռուցման համակարգն է, քանի որ և՛ մեծ երկիր է, և՛ ցուրտ։

Ձերբակալվեց փոխքաղաքապետը, ում մեղքն իրականում այնքան էր, ինչքան մնացած բոլոր քաղաքապետերի տեղակալներինը կարող էր լինել։ Բայց դե, իր քաղաքում է վթարը եղել։

90-ականներին Հայաստանի ամբողջ ջեռուցման համակարգն անխնա քանդվեց ու ջարդոնի տեղ վաճառվեց։ Ոչ մեկին նույնիսկ ամոթանք չտվեցին, ու՞ր մնաց պատասխանատվության կանչեին։

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 3191

Մեկնաբանություններ