«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Հային պետք է փրկել մեկ ռազմեր փոքր կաստյում-շլվար հագնող հայի կառավարումից

Հային պետք է փրկել մեկ ռազմեր փոքր կաստյում-շլվար հագնող հայի կառավարումից
23.01.2024 | 22:39

Փաշինյան Նիկոլը սահմանադրությունը փոխելու փոխարեն կարող է հայտարարել, որ, օրինակ, պետք է Հայաստանը վերանվանել Արևելյան Թուրքիա:

Որ տեղի են ունեցել աշխարհաքաղաքական, գեոպոլիտիկ, գեոքաղաքական ու աշխարահապոլիտիկ փոփոխություններ ու պետք է մեր սահմանադրությունը համապատասխանի նոր իրողություններին: Դուրս կգան, ինչպես երևանցիներն են ասում՝ կաստյում-շլվար հագած (ցանկալի է մեկ ռազմեր փոքր) տղաներն ու խելոք դեմքով կսկսեն այդ թեզերը հիմնավորել, տարածել: Կարևորը, որ մեջը փող լինի:

Նույն հաջողությամբ Արևելյան Թուրքիան կարող է հետագայում վերանվանել տալ ՝ Արևմտյան Ադրբեջանի: Էլի նույն տղաներն ու աղջիկները, նույն դեմքերով ու նույն բառակապակցություններով կսկսեն հիմնավորել այդ թեզը:

Իսկ ինչու՞ է սա հնարավոր.

Որովհետև չունենք պառլամենտ, չկան ազգին ծառայող հատուկ ծառայություններ: Չկան այն միջին աստիճանի կուսակցականները, ովքեր հրապարակային կպատռեն իրեց կուսակցական տոմսերը՝ կուսակցական ջոջերի վարած սրիկա քաղաքականության պատճառով, չկան սպայի պատիվ ունեցող այն զինվորականները, ովքեր դուրս կգան համակարգից ու կհրաժարվեն իրենց զինվորական աստիճաններից: Չկա ներքին որևէ դիմադրություն, ու խնդիրը ժողովուրդը չէ: Փոխարենը, ինչպես արդեն ասացի, կաստյում-շլվար հագած բազում երիտասրադներ, թե այս և թե այն կողմից:

Հային պետք է փրկել մեկ ռազմեր փոքր կաստյում-շլվար հագնող հայի կառավարումից:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2967

Մեկնաբանություններ