Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ինչքա՞ն կարելի է գործընթացի կանոնները փոխել

Ինչքա՞ն կարելի է գործընթացի կանոնները փոխել
11.02.2024 | 08:41

ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել է ուսուցիչների կամավոր ատեստավորման նոր գործընթաց՝ բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների համար: Ինչքա՞ն կարելի է գործընթացի կանոնները փոխել, շարունակել նվաստացնել ուսուցիչների արժանապատվությունը, նրանց ատեստացիայի համար «խուճուճ» հարցեր ունեցող թեստեր կազմել, դրանք լուծելու համար անբավարար, քիչ ժամանակ տալ։ Ովքե՞ր են կազմել այդ թեստերի հարցերը, ի՞նչ չափանիշներ են կիրառել դրանք կազմելիս, թեստեր կազմողները դրանց բովանդակությունը, հարցերի ճիշտ պատասխանները իրենց հարստանալու միջոց չե՞ն սարքել։ Ինչո՞ւ պետք է մանկավարժական կրթություն չունեցող, մասնագիտությամբ հոգեբան, Նժդեհի գաղափարախոսությունը ֆաշիստական համարող Ժաննա Անդրեասյանը ԿԳՄՍ նախարար լինի, որ հանրակրթության ոլորտը այսպես ձախողի։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 3387

Մեկնաբանություններ