Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ավելի շատ վստահում են ոչ թե ազնիվ մարդկանց, այլ՝ խարդախներին

Ավելի շատ վստահում են ոչ թե ազնիվ մարդկանց, այլ՝  խարդախներին
03.03.2024 | 13:14

Հաճախ ենք լսում լրագրողներին ուղղված կշտամբանք. «Հլա ինձ նայե՛ք, բա նմա՞ն եմ վախկոտի, նմա՞ն եմ սուտասանի, նմա՞ն եմ ....»։ Իսկ ո՞վ է նման։ Իրավապահ համակարգում տասնյակ տարիների աշխատանքային փորձս ցույց է տվել, որ մարդ արարածը, օրինակ, ավելի շատ վստահում է ոչ թե ազնիվ մարդկանց, այլ՝ խարդախներին։ Վերջիններիս համար մեզ վստահություն ներշնչելն ու պարտադիր չարաշահելն ընդամենը տեխնիկայի գործ է, իսկ արտաքնապես նրանք ժպտերես են, հավատ ներշնչող, ջերմ ու բարի, մի խոսքով, հեչ նման չեն խարդախի։ Սա հնագույն մասնագիտություն է, ուղղակի տեղեկատվության ներկայիս տեխնոլոգիաների օգնությամբ կատարելության է հասել:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 2891

Մեկնաբանություններ