Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Փողով հակառուս են աշխատում

Փողով հակառուս են աշխատում
17.03.2024 | 15:35

Դրանց արևմտամետ կոչելը մեծ սխալ է։ Դրանք անգամ չգիտեն, թե որոնք են իրական արևմտյան արժեքները։ Դրանց համար ոչինչ են մարդու արժանապատվությունը, ազատությունը, դրանց պետք չի օրենքի գերակայությունը, դրանք թքած ունեն մարդու իրավունքների վրա, դրանց պետք չի անկախ դատական համակարգը, դրանք մերժում են բազմակարծությունը, ծափ են տալիս խոսքի համար հետապնդումներին, դրանց համար նորմալ բան է խտրականությունը և այլն, և այլն:

Դրանք արևմտամետ չեն, դրանք պարզապես փողով հակառուս են աշխատում, էժանագին հակառուս։

Երվանդ Վարոսյան

Դիտվել է՝ 3023

Մեկնաբանություններ