«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Պետք չէ պահանջել ժողովրդից այն, ինչ դու ինքդ չես կարող անել

Պետք չէ պահանջել ժողովրդից այն, ինչ դու ինքդ չես  կարող անել
08.07.2024 | 12:35

Ինչպես հասկացնենք մեր մտքի գիգանտներին, որ ինչքան էլ տևական ստրկությունը և դրա արդյունք ստրկամտությունը շատ վատ, նույնիսկ արգահատելի բաներ են, բայց, այնուամենայնիվ, լրիվ կոտորվելուց ու վերանալուց լավ են՝ հնարավոր վերածննդի իմաստով։

Վերջինս էլ մեր կյանքում տեղի ունեցավ Ռուսական կայսրության կազմի մեջ մտնելով և, հետագայում էլ, Խորհրդային Հայաստանի տեսքով։

Այն պատեհապաշտները, որոնք ասում են, թե լավ է մեռնել կանգնած, քան թե ապրել ծնկաչոք, տեղն եկած տեղը իրենք առաջինն են չոքում, հաճախ էլ՝ նույնիսկ առանց ստիպելու։

Պետք չէ պահանջել ժողովրդից այն, ինչ դու ինքդ չես ուզում ու չես կարող անել։

Իհարկե, աշխարհում մեծ տարածում ունի ուրիշի ձեռքերով կրակից շագանակ հանելը, բայց սեփական ժողովուրդը ուրիշ չէ։

Խելքին, պատեհ-անպատեհ, զոռ տալ էլ պետք չէ, քանի որ բեռի ծանրությունից մեկ-մեկ ճողվածք է առաջանում։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 7326

Մեկնաբանություններ