Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ոնց հասկանում եմ, սա ոչ միայն Դիլիջանն է պատրաստվում թուրքերին հանձնել, այլև Հայաստանի բոլոր թանգարանները

Ոնց հասկանում եմ, սա ոչ միայն Դիլիջանն է պատրաստվում թուրքերին հանձնել, այլև Հայաստանի բոլոր թանգարանները
02.08.2024 | 20:09

Հիմա, որ ցենզուրայից դուրս բնորոշումներ տաս, կասեն՝ հայհոյում ես:

Ասում է. «…նույն նկարները տարիներով նույն տեղում կախված են։ Հարց՝ ինչի՞ ենք պահում թանգարանը, որքա՞ն գումար ենք ծախսում, դրա պատասխանը պետք է ունենանք... մեր թանգարանները պահեստ են»:

Քանի որ որևէ բանական արարած չի կարող այդ աստիճանի ապուշ լինել, հակված եմ կարծելու, որ միտումնավոր է նման իդիոտիկ բաներ ասում:

Թե բա՝ «նույն նկարները տարիներով նույն տեղում կախված են»... Է, հա, աշխարհի ցանկացած նորմալ թանգարանում նույն նկարները կամ արվեստի գործերը կարող են անգամ տասնամյակներով նույն տեղում լինել (ասենք՝ «Մոնա Լիզան» կամ Միքելանջելոյի Դավիթը, կամ էլ ով ինչ գիտե): Բայց ոչ մի, նույնիսկ ամենավերջին Մակրոնի մտքով կյանքում չի անցնի, որ ասի, թե՝ Լուվրը պահեստ է...

Սա էն դեպքում, որ Լուվրի առավել հայտնի ցուցանմուշները, ըստ լեգենդի, պահեստարաններում են:

Մի խոսքով, ոնց հասկանում եմ, սա ոչ միայն Դիլիջանն է պատրաստվում թուրքերին հանձնել, այլև Հայաստանի բոլոր թանգարանները:

Դե, որպեսզի «նույն նկարները նույն տեղում կախված չլինեն տարիներով»:

Փաստորեն, բաց երկնքի տակ թանգարան-Հայաստանում Արցախը տասնամյակներով նույն տեղում էր, մինչև սրա նման դավաճան անասունը չեկավ, որպեսզի այն ադրբեջանական դրոշի տակ «կախի»...

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 5037

Մեկնաբանություններ