Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Աղոթարան

Աղոթարան
17.02.2025 | 00:01

Լույս ճշմարիտ Քրիստոս, որ լուսավորում ես ամեն մարդու,

լուսավորի՜ր մեղքերով խավարյալիս, բա՜ց իմ սրտի աչքերը և հաստատի՜ր Քո պատվիրանների երկյուղով ու սիրով։

Ամրացրո՜ւ ինձ, Տեր, Քո երկյուղով,

Զորացրու Քո զորությամբ, առողջացրո՜ւ իմ հոգու հիվանդությունը, բժշկի՜ր մարմնիս ցավերը և հաստատիր իմ սրտում Քո սրտի ջերմությունը։

Սուրբ Եփրեմ Ասորի

Դիտվել է՝ 2799

Մեկնաբանություններ