Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Տիրոջ ողորմությամբ ու զորակցությամբ այս ընկած վիճակից կկարողանանք կանգնել ու մեջքներս ուղղել

Տիրոջ ողորմությամբ ու զորակցությամբ այս ընկած վիճակից կկարողանանք կանգնել ու մեջքներս ուղղել
30.12.2025 | 11:24

Որքան շատ մարդիկ պահքով, անկեղծ զղջումով, Պատարագներին, Ժամերգություններին, միասնական աղոթքներին մասնակցելով, ապաշխարությամբ մերձենան Աստծուն, հեռու մնան այս պահքի օրերին որկրամոլությունից, հոռի կրքերից, հարբեցողությունից, լինեն լրջամիտ, ողջախոհ, Աստվածապաշտ, հեզ ու խոնարհ, ուրախ Աստծու ներկայությունից, սիրով լցված միմյանց ու Տիրոջ նկատմամբ, այնքան մեր ազգի հավաքական վիճակը կփոխվի, կբժշկվենք հոգևոր հիվանդություններից, կապաքինվենք և Տիրոջ ողորմությամբ ու զորակցությամբ այս ընկած վիճակից կկարողանանք կանգնել ու մեջքներս ուղղել:

Այլապես, անկումը շարունակվելու է: Աղոթենք միասին.

ԱՂՈԹՔ ՀԱՅ ԱԶԳԻ ԵՎ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՄԱՐ

Ողորմած Աստված, Տե՛ր մեր Հիսուս Քրիստոս, աղաչում ենք օգնի՛ր մեր Հայոց ազգին դարձի գալ դեպի քեզ։ Խնդրում ենք ապաշխարության հոգի դի՛ր մեր մեջ ու Քո նկատմամբ սերը վառի՛ր մեր սրտերում, մտքերում ու հոգիներում։ Աղաչու՛մ ենք անսասան պահի՛ր Քո իսկ հիմնած Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն ու ողորմի՛ր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր դասին։ Տե՛ր, Քո Սուրբ Հոգին առաքի՛ր մեզ վրա, ողորմի՛ր, միաբանի՛ր մեզ ու խափանի՛ր չարի բոլոր ծրագրերը: Ավելացրու՛ մեր հավատը, հույսը, սերը և արժանացրու՛, գոհությամբ փառավորել Քեզ, Հոր և Սուրբ Հոգուդ հետ միասին, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։ Ամեն։

Սամվել դպիր ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 4379

Մեկնաբանություններ