Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Բռնապետությունն էլ ո՞նց է լինում

Բռնապետությունն էլ ո՞նց է լինում
29.01.2026 | 12:25

Հենց Նարեկ Կարապետյանը քաղաքական հայտ ներկայացրեց, անմիջապես հիշեցին նրա չծառայած լինելը և ստիպում են կրկնակի բուժզննում անցնել։

Քիչ առաջ էլ կարդացի, որ արդեն քրեական վարույթ են նախաձեռնել։

Իսկ, ասենք, իրենց չծառայած նախարարների ու պատգամավորների կեղծ հիվանդությունները չեն ցանկանում բացահայտել։

Իսկ գուցե հեչ էլ կեղծ հիվանդ չեն, իրական հիվա՞նդ են... հոգեկան։

Այլ կերպ չես բացատրի նրանց հարձակումները եկեղեցու վրա, բյուջեի վրա, քաղաքացիների գրպանների վրա։

Վանիկ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3108

Մեկնաբանություններ