Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Տիրոջով ավելի զորացած վերադառնա իր հոգևոր խնամատարության տակ գտնվող Արագածոտնի թեմ

Տիրոջով ավելի զորացած վերադառնա իր հոգևոր խնամատարության տակ գտնվող Արագածոտնի թեմ
13.02.2026 | 10:43

Փառք եմ տալիս Աստծուն, որ Մկրտիչ սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի: Խնդրում եմ Տեր Հիսուս Քրիստոսին, որ տա իրեն անսպառ ուժ ու անսահման կարողություն:

Որպեսզի, անցնելով այս ժամանակավոր փորձության բովով, Տիրոջով ավելի զորացած, ավելի կոփված, ավելի գոտեպնդված վերադառնա իր հոգևոր խնամատարության տակ գտնվող Արագածոտնի թեմ, ժողովի իր տիրանվեր, ուխտապահ հոգևոր դասը, կրկին հովվի իրեն վստահված հոտն ու առաջնորդի հոգու փրկության ճանապարհով դեպի երկնային Արքայության անճառ շավիղները:

Շնորհակալություն նաև փաստաբանական թիմին իրենց անձնվեր գործունեության համար:

Աստծո օրհնությունները թող անպակաս լինեն դատավորից ու իր ընտանիքից:

Սամվել դպիր Գրիգորյան

Դիտվել է՝ 4014

Մեկնաբանություններ