Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Փարիսեցիների լացուկոծը

Փարիսեցիների լացուկոծը
13.02.2026 | 12:39

Գեղագիտական հաճույք է հետեւել քպ-ական ոհմակի վայնասունին՝ կապված Սամվել Կարապետյանի՝ որպես վարչապետի թեկնածու հայտարարման հետ։

Սահմանադրությունն ութ տարվա ընթացքում աջ ու ձախ պղծողների, Ալիեւի պահանջով այն փոխելու պատրաստների, «Կառավարությունը ես եմ» հայտարարողների փարիսեական լացուկոծը, ինչ խոսք, տպավորիչ է իր եղկելիությամբ։

Հատկապես, որ հայտարարված քաղաքական լուծման հիմքում կարող է լինել բացառապես ժողովրդի ակնկալվող կամքն ու որոշումը։

Արմեն Աշոտյան

Դիտվել է՝ 3089

Մեկնաբանություններ