«Մենք տեսնում ենք, որ այժմ Հայաստանը, Հայաստանի ղեկավարությունը կանգնած է խաչմերուկում։ Հայաստանի ղեկավարությունը խոսում է զարգացման ուղու առաջիկա ընտրության մասին։ Մեզ համար դա կարևոր է, քանի որ երկար դարեր շարունակ Ռուսաստանն ու Հայաստանը եղել են հարևան, եղբայրական երկրներ»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Մեծ Պահք

Մեծ Պահք
25.02.2026 | 12:47

Օրվա ընթերցում

«Գալիք օրերում հայտնի կդառնա Տիրոջ տաճարի լեռը՝ հաստատված լեռների գագաթների վրա, կբարձրանա բլուրների վրա և շատ ժողովուրդներ կշտապեն դեպի նա։

Եվ շատ ազգեր կգնան և կասեն. «Եկեք բարձրանանք Տիրոջ լեռը և Հակոբի Աստծու տունը. մեզ ցույց կտան նրա ճանապարհը, և մենք կգնանք նրա շավիղով»։ Արդարև, Սիոնից են դուրս գալիս օրենքները, և Տիրոջ խոսքը՝ Երուսաղեմից։

Նա դատ կանի բազում ժողովուրդների մեջ եւ կհանդիմանի հզոր ազգերին, մինչև իսկ հեռավորներին, նրանք իրենց սրերից խոփ կձուլեն, գեղարդներից՝ մանգաղ և այլևս մի ազգ մյուսի վրա սուր չի բարձրացնի, և մարդիկ այլևս չեն սովորի պատերազմել։

Յուրաքանչյուրը կհանգստանա իր որթատունկի և իր թզենու տակ և չի լինի ոչ ոք, որ սարսափ ազդի, քանի որ Ամենակալ Տիրոջ բերանը խոսեց այս բանը։

Թող բոլոր ժողովուրդներից յուրաքանչյուրն իր ճանապարհով գնա, սակայն մենք կգնանք մեր Տեր Աստծու անվամբ մշտապես։

«Այն օրը, - ասում է Տերը, - կհավաքեմ ցրվածներին և հեռացածներին, կընդունեմ նաև մերժվածներին, բեկվածին զորեղ կդարձնեմ և մանրացածին՝ հզոր ազգ, և Տերը Սիոն լեռան վրա կթագավորի այսուհետև մինչև հաւիտյան»։

Միքիա 4։ 1_7

Դիտվել է՝ 3177

Մեկնաբանություններ