Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Հայոց պատմությունը քեզ չի ների

Հայոց պատմությունը քեզ չի ների
30.04.2026 | 10:45

Պարոն վարչապետ, հիշու՞մ ես ազեր բանաստեղծ վահաբզադեի «հողից բաժին չեն տա» հոխորտանք֊բանաստեղծությունը, որին մեր մեծատաղանդ բանաստեղծ Իգնատ Մամյանը պատասխան բանաստեղծությամբ բառի բուն իմաստով նալնել էր նրան։

Կհիշես, դա չմոռացվող բան էր։

Ասելիքս այն է, որ վահաբզադեն գիտեր հողի գինը։ Գուցե նոր սահմանազատման ընթացքում դու՞ էլ մի քիչ կարևորես դա, որպեսզի պատմության մեջ չվաստակես «հողատու» անպատիվ անունը։

Մտածիր, մինչև քայլ կատարելը։

Հայոց պատմությունը քեզ չի ների։

Սերգեյ ԱԲԱԶՅԱՆ

Դիտվել է՝ 3688

Մեկնաբանություններ