ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Սարդարապատի հաղթանակը կերտող արցախցի Դանիել Բեկ-Փիրումյանի մարմինը հանգչում է Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցու բակում

Սարդարապատի հաղթանակը կերտող արցախցի Դանիել Բեկ-Փիրումյանի մարմինը հանգչում է Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցու բակում
30.08.2026 | 11:02

Սարդարապատի հերոսամարտի գլխավոր հրամանատար, ազգային հերոս Դանիել Բեկ-Փիրումյանը իր ղեկավարած Ղարաբաղյան գնդով ոչ միայն կարողացավ կանխել թուրքական զորքի մուտքը Էջմիածին, այլև անցավ հակահարձակման ու ջարդեց թշնամու ողնաշարը։
Այն ժամանակ էլ շատ կային քաղաքական ու ռազմական գործիչներ, որոնք ասում էին, թե մենք թույլ ենք ու չենք կարող դիմադրել թուրքերին, պետք է հանձնվենք ու հրաժարվենք Գյումրիից, Արթիկից, Լոռիից, Սյունիքից, Էջմիածնից ու մեր բազում այլ տարածքներից, որ փրկենք Երևանը, բայց Արցախցի գեներալ Դանիել Բեկ-Փիրումյանը համարձակություն ունեցավ տրորել հայերին պատիվ չբերող այդ քծնող մտքերը, անցնել պարտվողականության վրայով ու հաղթել թշնամուն։
Թուրքերը չհաշտվեցին իրենց այդ խայտառակության հետ ու Լենինի միջոցով սկսեցին վարկաբեկիչ սուտ լուրեր տարածել հայ բոլշևիկների մեջ' Դանիել Բեկ-Փիրումյանի մասին։
1921-ին հենց հայ բոլշևիկները դաժանաբար սպանեցին Սարդարապատի հերոսին՝ նրան անվանելով ժողովրդի թշնամի, թալանչի և թուրքերի հետ բարեկամության հակառակորդ։
Սարդարապատի հաղթանակը կերտող արցախցի Դանիել Բեկ-Փիրումյանի մարմինը հանգչում է Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցու բակում' Խենթի ու Մախլուտոյի կողքին։

Նաիրի ՀՈԽԻԿՅԱՆ
Դիտվել է՝ 5658

Մեկնաբանություններ