Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Խզբզոցի ուժը

Խզբզոցի ուժը
25.03.2025 | 09:27

Սրանց վարած քաղաքականությունը նկարագրվում է մեկ բառով՝ խզբզոց։

Եթե գյուղատնտեսները, շինարարները, ռեստորատորները, այթիիշնիկները և մնացած գործարար համայնքները կարծում են թե իրենց հետ ֆուտբոլային կոլապսից չի կարող պատահել, ապա լուրջ թերագնահատում են խզբզելու ուժը։

Հիշեցնեմ, որ մենք պատերազմը պարտվեցինք ոչ թե օդում ու սպառազինությունում զիջելու պատճառով, այլ Երևանի սխալ կադրային քաղաքականության, կազմակերպչական սխալ որոշումների, հանցավոր անգործության և պատասխանատվություն վերցնելուց թռնելու հետևանքով։

Այսքան երկար թվարկելու փոխարեն կարելի է պարտության պատճառը նկարագրել մեկ խոսքով՝ բանակն ու ռազմաճակատը խզբզելու հետևանք։

Նայեք սրանց տված շինթույլտվություններին, հարկային ու տնտեսական զեղումներին, համալսարարանները տեղափոխելու մոլուցքին։ Բոլոր տեղերում երևում է մեկ գիծ՝ խզբզոց։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 3445

Մեկնաբանություններ