26.07.2019|
01:41
Համոզված եմ, որ 90-ական թվականներին միայն Վիկտոր Համբարձումյանի հեղինակությամբ հնարավոր կլիներ Հայաստանի խնդիրների շուրջը հավաքել հայ գիտնականներին ու տեխնիկական մտավորականությանը և ստեղծված իրավիճակում ճանապարհ հարթել դեպի նոր գիտություն, նոր արդյունաբերություն ու ընդհանուր տնտեսություն՝ հաշվի առնելով ԽՍՀՄ-ում ստեղծված բարդ քաղաքական իրավիճակն ու պատերազմական դրությունը: Իհարկե, Ֆադեյ Սարգսյանը ևս Խորհրդային Հայաստանի կարևոր դեմքերից էր։