Այս շաբաթ «Եվրանեսթի» ԽՎ-ի ավարտից հետո, երբ եվրոպացի պաշտոնյաններն ավարտեցին քաղաքական մասով իրենց աշխատանքները, փորձեցի հետաքրքրվել, թե Հայաստանից ինչ տպավորություններ ունեն:
Մարտի 20-ին տեղի ունեցավ ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհների ծրագրերի մրցութային հանձնաժողովի նիստը, որի ընթացքում քննարկվեցին «Հայոց ցեղասպանություն» թեմայով անվանակարգերում ներկայացված հայտերը։
Թալինում, Մարալիկում, Ապարանում, Սևանում, Դիլիջանում, Գավառում, Մարտունիում, Ջերմուկում, Սիսիանում, Գորիսում, Մեղրիում, Սարավանի լեռնանցքում այսօր ժամը 09:30-ի դրությամբ տեղում է ձյուն:
Հայոց ցեղասպանութեան 100-ամեակի միջոցառումներու ծիրէն ներս, հովանաւորութեամբ ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանի եւ կազմակերպութեամբ Պէյրութի «Ծաղիկ» գրական ազգային հանդէսի, Շաբաթ 14 Մարտի երեկոյեան ժամը 6:00-ին, Պէյրութի Հայկազեան համալսարանի հանդիսասրահին մէջ տեղի ունեցաւ հայ ազգային ազատագրական շարժման եւ ռազմական գործիչ Զօրավար Անդրանիկի 150-ամեակին նուիրուած հանդիսութիւն, ուր ներկայ գտնուեցաւ նախարար Հրանոյշ Յակոբեան, ընկերակցութեամբ Լիբանանի մէջ ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Աշոտ Քոչարեանի:
Թունիսի մայրաքաղաքի «Բարդո» թանգարանի վրա հարձակման պատճառով 19 մարդ է զոհվել, այդ թվում՝ 17 օտարերկրյա զբոսաշրջիկ: Զոհերից մեկը անվտանգության ծառայող էր:
Մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա:
Աշխարհի տարբեր անկյուններից 150 անվանի լրագրողների ներկայությունն արդեն իսկ խոսում է այս համաժողովի նկատմամբ միջազգային հանրության ուշադրության, ինչպես նաև Հայաստանի հանդեպ ունեցած հետաքրքրության մասին: Հ
Մենք կարծում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ Հայաստանը սխալ է՝ ԱԺ-ում պատասխանելով լրագրողների հարցին` հայտարարեց Եվրանեսթ ԽՎ համանախագահ, ՈՒկրաինայի ներկայացուցիչ Բորիս Տարասյուկը։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն՝ մասնակցելու մարտի 19-ին Բրյուսելում կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթնաժողովին:
ԱՄՆ-Իրան ռազմական առճակատումը նորից է վերսկսվել առավել մեծ ծավալներով, բալիստիկ հրթիռների և հզոր ավերիչ դրոնների օգտագործմամբ: ԱՄՆ դաշնակից արաբական պետությունները, որտեղ կան ամերիկյան ռազմաբազաներ, հրթիռային հարվածներից մեծ կորուստներ են կրում...