-
25.07.2014|
11:49
Բրիտանական խորհրդի տարածած հաղորդագրության համաձայն՝ սեպտեմբերի վեցին ժամը 19.30-ին հայ ջութակահար Անի Բատիկյանը հանդես կգա դաշնակահար Բենջամին Ֆիրթի նվագակցությամբ` կատարելով հանրահայտ կոմպոզիտորների ստեղծագործությունները:
-
23.07.2014|
12:15
«Նոր ալիք» երիտասարդ կատարողների մրցույթի հիմնադիր, երգահան Իգոր Կրուտոյը կարծում է, որ մրցույթը պետք է նախկինի պես անցկացվի Յուրմալայում` չնայած որոշ ռուս արտիստների նկատմամբ կիրառված պատժամիջոցներին, հայտնել են մրցույթի մամլո ծառայությունից:
-
23.07.2014|
11:02
Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հեռախոսազրույցների ընթացքում քննարկել է ՈՒկրաինայի արևելքում Boeing 777-ի վթարի հանգամանքների հետաքննության իրավիճակը` հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի ներկայացուցիչը:
-
22.07.2014|
16:38
Այն, որ Երևանում հասարակական տրանսպորտը բազմաթիվ խնդիրներ ունի, սկսած մեքենաների «մաշվածությունից» ու անսարքությունից մինչև ուղեվարձի ակնկալվող աննպատակ բարձրացում, նորություն չէ: Հաճախ է բարձրաձայնվում նաև ուղևորների հանդեպ երթուղային տաքսիների վարորդների ոչ պատշաճ վերաբերմունքի մասին:
-
22.07.2014|
12:08
Հուլիսի 22-ին՝ առավոտյան 8.30-ի սահմաններում, 54 համարի ավտոբուսը պլանի գլխի կանգառում կորցրել է հավասարակշռությունը, մտել է կանգառ, բախվել թերթեր վաճառող կրպակին։ Ականատեսները պատմում էին, որ զոհեր չկան։
-
21.07.2014|
16:28
Վիրահայոց Թեմի ներկայացրած տեղեկատվության համաձայն, սույն թվականի հուլիսի 19-ին Թբիլիսիում ծայրահեղ ազգայնական տրամադրվածությամբ շուրջ 50 անձանց կողմից ոտնձգություն է կատարվել Հավլաբարի Սբ. Էջմիածին եկեղեցու նկատմամբ, որի ընթացքին անարգալից ու հայհոյական արտահայտությունների ուղեկցմամբ ծեծի են ենթարկվել եկեղեցու սպասավոր Տ. Մանուկ քահանա Զեյնալյանը, թեմի պաշտոնյաներ և այդ պահին եկեղեցում գտնվող հայ հավատացյալներ:
-
19.07.2014|
22:39
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ քննարկել է Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու հարցը, եթե Կրեմլը չձեռնարկի ՈՒկրաինայում իրավիճակի լիցքաթափման քայլեր՝ հաղորդել է Reuters-ը:
-
19.07.2014|
22:36
Ռուսական Russia Today հեռուստաալիքի Լոնդոնի թղթակից Սառա Ֆիրթը դուրս է եկել աշխատանքից ՈՒկրաինայի արևելքում մալայզիական «Boeing 777» օդանավի կործանման շուրջ հեռուստաալիքի դիրքորոշման պատճառով:
-
19.07.2014|
12:27
ՈԻկրաինայի Դոնեցկի շրջանում «Malaysia Airlines» ավիաընկերության «Բոինգի» հրթիռակոծման արդյունքում զոհվել է 298 մարդ: Սա արդեն երկրորդ նման միջադեպն է ավիաընկերության օդանավերի հետ կապված՝ վերջին մի քանի ամսում: BBC-ն հրապարակել է մի քանի պատմություններ երկու չվերթերի ուղևորների մասին:
-
19.07.2014|
12:05
Վրաստանի խորհրդարանի պատգամավորները միաձայն կողմ են քվեարկել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի վավերացմանը, որը ստորագրվել է Բրյուսելում՝ հունիսի 27-ին: