Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Փոքրիկ սրտացավեր

Փոքրիկ սրտացավեր
23.05.2012 | 01:44

Մայիսի 23

Ներդաշնակության պակասը, որ կա քո կյանքի ու գործերի մեջ, մեծ ծանրաբեռնվածության արդյունք չէ, այլ քո թույլ տալն է, որ փոքրիկ սրտացավերը, հոգսերն ու բեռները կուտակվեն քեզ վրա։
Եթե մի որևէ բան նեղություն է տալիս քեզ, նախ ինձ հետ ձեռնարկիր և ուղղիր այն, նախքան որևէ մեկի հետ հանդիպելն ու խորհրդակցելը։ Կամ նախքան մի որևէ նոր պարտականություն ստանձնելը։
Դու քեզ համարիր իբրև մեկը, որ կատարելով Իմ հանձնարարությունները, անմիջապես վերադառնում է` ասելու համար, որ պատգամը հաղորդված է և գործը կատարված։
Այնուհետև կարող ես պատասխանատվության զգացում բնավ չունենալ, որովհետև քո միակ պատասխանատվությունն այն է, որ կատարած լինես հանձնարարված պարտականությունը, ապա դառնաս ու դարձյալ նոր գործ ձեռնարկես, ուրախանալով, որ ահա կատարվելիք գործեր ունես անելու Իմ սիրո համար։

Դիտվել է՝ 8428

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ