Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Որևէ բան արեք

Որևէ բան արեք
25.05.2012 | 12:39

Մայիսի 25

Սահման չի դրվի ձեր անելիքներին։ ՈՒշադրություն դարձրեք սրան։ Երբեք մի որևէ գործ մի թողեք երեսի վրա ընկած, երբեք մի հրաժարվեք որևէ գործի գաղափարից այն պատճառաբանությամբ, թե այն ձեր ուժերից վեր է։ Այս իբրև հրաման եմ տալիս ձեզ։
Մի պահ մտածեք այն փոքրիկ ծաղկի մասին, որ բուսել է կարծր գետնի վրա։ Երբ երկար ու տաժանակիր ճիգերից հետո նա իր գլուխը դուրս է հանում հողից, բնավ վստահ չէ, թե արևի լույսն ու ջերմությունը կողջունեն իրեն։ Այդ իրագործումը իրականում իր ուժերից վեր է։ Բայց սերմի մեջ գտնվող կենսական ուժը մղում է տալիս իրեն, և ինքը կատարում է հողից դուրս գալու այդ դժվարին գործը։ Երկնքի թագավորությունը սրան է նմանվում։

Դիտվել է՝ 16086

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ