Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Վախճանվել է Էդուարդ Խիլը

Վախճանվել է Էդուարդ Խիլը
04.06.2012 | 02:07

Այս գիշեր կյանքի 78-րդ տարում Սանկտ Պետերբուրգում մահացել է Ռուսաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական արտիստ Էդուարդ Խիլը: Նա վախճանվել է նյարդավիրաբուժական ինստիտուտի վերակենդանացման բաժանմունքում:
Ապրիլի սկզբին երգիչը կաթված է տարել և տեղափոխվել հիվանդանոց` «գլխուղեղի արյան շրջանառության խանգարում» ախտորոշմամբ: Ապրիլից ի վեր երգչի վիճակը եղել է ծայրաստիճան ծանր:

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 7344

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ