31.10.2017|
09:49
Սահմանադրական փոփոխություններից հետո կառավարման համակարգին առընթեր մարմիններ չեն լինելու, դրանք այլ կարգավիճակ պետք է ունենան: Որոշ լուրերի համաձայն, հնարավոր է` ոստիկանությունը և արտակարգ իրավիճակների նախարարությունը միավորվեն։ Որքան է իրատեսական այս հեռանկարը, կերևա ամիսներ հետո, բայց այսօր արդեն շատերը պնդում են, որ դա արդարացված չէ: