ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

«Կորինթիանսը» եզրափակչում է

«Կորինթիանսը» եզրափակչում է
21.06.2012 | 17:02

«Եվրո-2012»-ը` «Եվրո-2012», սակայն այս օրերին պակաս ֆուտբոլային զարգացումներ չկան և այլուրեք: Նշանակալիցներից մեկը Լիբերտադորեսի գավաթի խաղարկությունն է, որը նույնպես թափ հավաքած մոտենում է եզրագծին: Կիսաեզրափակիչ պատասխան խաղում բրազիլական երկու թիմեր` «Կորինթիանսն» ու «Սանթոսը», վիճարկում էին, թե ով է եզրափակչում հանդես գալուն ավելի արժանի: Ինչպես հայտնի է, նրանց առաջին հանդիպումն ավարտվել էր 1:0 հաշվով, հաղթել էր «Կորինթիանսը»: Այս անգամ հյուրի կարգավիճակում էր «Սանթոսը»: Նեյմարի գլխավորությամբ այն այդպես էլ չի կարողացել կոտրել տանտերերի դիմադրությունը: Կողմերը խփել են մեկական գոլ (Նեյմար, Գաբրիել Դանիլո), ոչ-ոքին եզրափակիչ է հանել «Կորինթիանսին», որն էլ գլխավոր խաղում կհանդիպի արգենտինական «Բոկա Խունիորս»-չիլիական «ՈՒնիվերսիդադ դե Չիլի» զույգի հաղթողին: Վերջին երկուսի առաջին խաղում սեփական հարկի տակ հաղթել է Մարադոնայի սիրած թիմը (2:0):

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4905

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ