Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Ասում են...

Ասում են...
30.10.2012 | 12:57

...թեՀՀԿ ոչ անհայտ, մի քանի հոգուց բաղկացած թևի մոտ, որն ավանդաբար համարվում է երկրորդ նախագահի թև, Դավիթ Հարությունյանն «ահագին տղա է», նաև «ասող» է. կարողանում է «քյալլա տալ», իր տեսակետներն առաջ տանել: «Թևը» ելնում է նրանից, որ ՀՀԿ ԳՄ քննարկման ժամանակ, երբ դրված է եղել Օսկանյանի անձեռնմխելիության` գլխավոր դատախազի միջնորդության հարցը, Դավիթ Հարությունյանն ասել է` «յիս իդ պարը չիմ պարում»: ՈՒ թռել է Ստրասբուրգ` ԵԽԽՎ նիստի:

Դիտվել է՝ 2895

Մեկնաբանություններ