ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

«Շիրակը»` միանձնյա առաջատար

«Շիրակը»` միանձնյա առաջատար
18.03.2013 | 20:42

Հայաստանի ֆուտբոլի առաջնության երեսունչորսերորդ տուրում աղյուսակը եզրափակող «Բանանցն» ու «Արարատը» միմյանցից բաժանվեցին առանց դարպասի գրավման: «ՈՒլիսի» հետ խաղում դիլիջանցիները սեփական հարկի տակ դարձան երկու գոլի հեղինակ (Ռումյան Հովսեփյան, Ֆիլիպ Տիմով)` գործող չեմպիոնին թողնելով ունեցած վաթսունինը միավորով: Այս վերջին դիմակայության կողքին մրցակցային առումով պակաս հետաքրքրական չէին «Փյունիկ»-«Միկա», «Գանձասար»-«Շիրակ» հանդիպումները, քանի որ կարող էին փոփոխություններ մտցնել մրցաշարային աղյուսակում: Առաջինում «Փյունիկը» 2:0 հաշվով (Ալեքս` ինքնագոլ, Վարդան Բակալյան) առավելության հասավ հյուրերի նկատմամբ ու, սեփական դաշտում գյումրեցիների հետ հանդիպումը ոչ-ոքի ավարտած «Գանձասարի» պես, հավաքեց հիսուներկու միավոր` նրա հետ կիսելով աղյուսակի երրորդ-չորրորդ հորիզոնականները: Ինչ վերաբերում է «Շիրակին», կապանցիների հետ գոլազուրկ ոչ-ոքին նրան յոթանասուն միավորով դարձրեց առաջնության միանձնյա առաջատար:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2453

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ