Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Գրիգորիչն ամեն ինչ գիտի

Գրիգորիչն ամեն ինչ գիտի
17.04.2013 | 14:37

«Ես ամեն ինչ գիտեմ»,-այսպիսի պատասխան տվեց Գալուստ Սահակյանը, երբ ԱԺ միջանցքում նրանից հետաքրքվեցինք, թե չի՞ մասնակցում արդյոք խորհրդարանական այսօրվա լսումներին` ոստիկանների հանդեպ հանրային վստահության հարցի շուրջ:
«Նայած ինչ, որտեղ»,- իրեն հատուկ ոճով հավելեց Գալուստ Գրիգորիչն ու հանգիստ, «մեղմասահ» քայլերով շարունակեց ճեմել միջանցքում:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 5541

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ