ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Աննախադեպ առաջնություն

Աննախադեպ առաջնություն
08.06.2013 | 13:42

Այսօր Մինսկում կավարտվի բռնցքամարտի Եվրոպայի հերթական առաջնությունը: Թեպետ Հայաստանի ընտրանին վերադառնում է ընդամենը մեկ մեդալով` բրոնզ է շահել 56 կգ քաշային կարգը ներկայացրած Արամ Ավագյանը, սակայն մեդալների առումով այն հայերիս համար, որպես տարր, աննխադեպ է: Բրոնզե մեդալներ են շահել նաեւ Հովիկ Հովհաննիսյանը (52 կգ, Ռուսաստան), Արտյոմ Հարությունյանը (64 կգ, Գերմանիա): Ինչ վերաբերում է Դավիթ Հայրապետյանին, ու Արմեն Զաքարյանին (49 եւ 64 կգ, Ռուսաստան), Վազգեն Սաֆարյանցին (60 կգ, Բելառուս), Արայիկ Մարությանին (69 կգ, Գերմանիա) տղաները պայքարելու են ոսկու համար` արդեն իսկ գրպանում ունենալով արծաթը: Մեր բռնցքամարտիկներ ելույթի մասին մանրամասն նյութը տես թերթի հերթական համարում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2721

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ