ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Այսօր Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի ծննդյան օրն է

Այսօր Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի ծննդյան օրն է
06.07.2013 | 15:33

Հուլիսի 6-ը ազատամարտիկ, ռազմական գործիչ, Հայաստանի Ազգային հերոս, «Հատուկ գնդի» առաջին վաշտի հրամանատար Ջիվան Զավենի Աբրահամյանի ծննդյան օրն է (6.7.1961, Երևան - 20.7.1991, գ. Վերինշեն (ԼՂՀ Շահումյանի շրջան)/: Ծառայել է ԽՄՀՄ ԶՈՒ-ում՝ Աֆղանստանում և պարգևատրվել «Արիության» մեդալով։

Ջիվան Աբրահամյանը ակտիվորեն մասնակցել է ՀՀ Արարատի (Երասխ), Նոյեմբերյանի, Տավուշի, Կապանի, Վարդենիսի, Սիսիանի, Գորիսի և ԼՂՀ Շահումյանի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին:

1991թ. ամռանը մեկնել է Շահումյան, որտեղ էլ աչքի է ընկել Շահումյանի շրջանի Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ և Վերինշեն գյուղերի ինքնապաշտպանական մարտերում։

Խորհրդային բանակի աջակցությամբ ադրբեջանական օմոնը, երբ մտավ Բուզլուխ և Մանաշիդ, չնայած ուժերի անհամեմատելի գերակշռությանը՝ չհամարձակվեց Էրքեջ մտնել, որովհետև վախենում էր Բուզլուխի և Մանաշիդի անտառապատ փեշերից սպասվող հարվածներից։ Ջիվանը, ով դիրքից դիրք և զինվորից զինվոր անցնելով ղեկավարում էր մարտը, խուճապի մատնեց ադրբեջանցիներին։ Նման կազմակերպված դիմադրություն ոչ ոք չէր սպասումը։ Ջիվանը կազմակերպեց օղակված գյուղից դուրս գալը և Վերինշենից դեպի Բուզլուխ, Մանաշիդ և Էրքեջ ձգվող ճանապարհների խաչմերուկին նոր դիրքեր գրավելը։ Նա ընկերների հետ դիրքավորվեց Շամփրապտուկի բարձունքը տանող ճանապարհին, փակեց այն` նպատակ ունենալով գրավել բարձունքը, որից հետո էլ սկսվեց մարտը:

Շահումյանի շրջանի Վերիշեն գյուղում մարտական գործողությունների ժամանակ էլ հենց զոհվեց Ջիվանը:

Նա հետմահու պարգևատրվել է ՀՀ «Հայրենիք» շքանշանով։ Թաղված է Եռաբլուրում:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 6035

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ