Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Պատրաստվում են հանրահավաքի

Պատրաստվում են հանրահավաքի
17.09.2013 | 15:48

Ի՞նչ է պատրաստվում անելու եվրաինտեգրմանը կողմնակից «Ժառանգություն» կուսակցությունն այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանն իր համաձայնությունը տվեց Մաքսային միությանը միանալու մասին:

«Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը, որը նոր է Բրյուսելից վերադարձել, irates.am-ին հայտնեց, որ չի կարող ասել, թե ինչ են պատրաստվում անել կուսակցական մակարդակով: Նա միայն տեղեկացրեց, որ կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպումներ է ունենում տարբեր քաղաքական ուժերի հետ և պատրաստվում են սեպտեմբերի 20-ին կայանալիք հանրահավաքին:
«Հանրահավաքի ժամանակ էլ անդրադարձ կլինի այդ հարցերին»,- ասաց Ստեփան Սաֆարյանը։


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2926

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ