ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Կփորձեն գտնել նոր ձևաչափ

Կփորձեն գտնել նոր ձևաչափ
17.09.2013 | 17:35

Եվրոպան թեև վերջնականորեն «երես չթեքեց» Հայաստանից՝ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի միջոցով հայտարարելով, որ նոյեմբերին Վիլնյուսում չի նախաստորագրվի ԵՄ ասոցացման համաձայնագիրը, սակայն ակնհայտ է, որ այն իր հետևանքներն է թողնելու առաջիկայում:

irates.am-ը Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Էդգար Վարդանյանից հետաքրքրվեց, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի վրա ԵՄ ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը Մաքսային միությամբ փոխարինելը:
«Կարող եմ կանխատեսել, որ առաջիկայում հրավիրվելիք դոնորների կոնֆերանսը տեղի չի ունենա: Իսկ ներդրումները սպասվում են հենց դոնորների կոնֆերանսի ժամանակ»,- ասաց Էդգար Վարդանյանը:
Փորձագետը նշում է, որ Հայաստանի իշխանությունները ցույց տվեցին, որ իրենք կախված են ՌԴ-ից և կարող են ցույց տալ անկանխատեսելի վարք: Այնուամենայնիվ, ըստ մեր զրուցակցի, փորձելու են գտնել ԵՄ-Հայաստան համագործակցության ինչ-որ մի ձևաչափ:
«Ինչպիսի ձևաչափ էլ որ լինի, իր մակարդակով մի քանի անգամ զիջելու է, քան կարող էր լինել ԵՄ ասոցացման համաձայնագրի նախաստորագրման արդյունքում»,- կարծում է Էդգար Վարդանյանը:
Մեր զրուցակիցը նշեց նաև, որ վերջին իրադարձությունները առիթ տվեցին, որպեսզի քաղաքացիական ակտիվիստները, ընդդիմադիր տարբեր խմբեր նորից դուրս գան պայքարի և ընդդեմ Մաքսային միության հանդես գալու համախմբվեն և փնտրեն համագործակցության նոր ձևաչափեր:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1639

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ