Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Նոր օրենք` երիտասարդ ամուսինների և բազմազավակ ընտանիքների համար

Նոր օրենք` երիտասարդ ամուսինների և բազմազավակ ընտանիքների համար
18.09.2013 | 00:08

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանն այսօր տեղեկացրեցեց, որ մշակվում են ծրագրեր երիտասարդ ամուսինների և բազմազավակ ընտանիքների համար` ամուսնությունը գրանցելուց հետո ամուսիններին պետբյուջեից հատկացվող միանվագ գումարի վերաբերյալ: «Այս հարցը քննարկել ենք մեր գործընկերների հետ և հնարավորություն կունենաք այդ գումարը ստանալ առաջին երեխայի ծննդյան դեպքում: Ցավոք սրտի, մենք ունենք դեպքեր, որ զույգերն ամուսնալուծվում են: Իսկ նոր օրինագիծը թույլ կտա խթանել նաև ծնելիությունը Հայաստանում: Պետբյուջեից կհատկացվեն գումարներ նաև բազմազավակ ընտանիքներին»,-նշեց պատգամավորը` հավելելով, որ այս նախագիծը ևս գտնվում է քննարկման փուլում:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1406

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ