ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

«Ես էլ լինեի Սերժ Սարգսյանի փոխարեն, «ոչ» կասեի Եվրամիությանը»

«Ես էլ լինեի Սերժ Սարգսյանի փոխարեն, «ոչ»  կասեի Եվրամիությանը»
20.09.2013 | 16:41

Այսօր, մամլո ասուլիսի ընթացքում քաղաքագետ Սերգեյ Շաքարյանը չցանկացավ անդրադառնալ Մաքսային միությանն անդամագրվելու հարցին, նշելով` «քանի որ մենք ոչ Ասոցացման համաձայնագրին, ոչ էլ մաքսային միության պայմանագրին ծանոթ չենք, ավելի լավ է չանդրադառնանք դրանց: Ես երբեք Ռուսաստանի կողմից չեմ լսել որևէ գործարանի փակման մասին խոսակցություն, ընդհակառակը, ես լսել եմ, օրինակ, երկաթգծի շինարարության սկսելու պատրաստակամություն»: Այնուամենայնիվ` Ե՞Մ, թե՞ Մաքսային միություն հարցին էլ այսպես պատասխանեց. «Ես էլ լինեի Սերժ Սարգսյանի փոխարեն, «ոչ» կասեի Եվրամիությանը: Դոք կարծում եք ԵՄ երկրներում գործ կտա՞ն մեր գործազուրկներին: Բա սեփական գործազուրկներին ի՞նչ են անելու, իրենց սովածներից ո՞ւր են փախչելու: Սա ի՞նչ միամտություն է: Եվրամիության շատ երկրներ մինչև վերջին պահը ձայնը կտրած նստած սպասում էին, թե ինչ կանեն Գերմանիան, Ֆրանսիան, որ հետո առանձին կարծիք հայտնեն»:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2236

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ