Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Տնօրենները վախենալու բան ունեն

Տնօրենները վախենալու բան ունեն
26.09.2013 | 15:55

Պետական ձեռնարկությունները լկստվել են, ու պարզվում է` խելքը գլխին չեն աշխատում։ Այս «հայտնությունը» կառավարության համար չէր բացվի, եթե պետական գույքի կառավարման վարչության պետը չլիներ։ «Արման Սահակյանը պետական ձեռնարկությունների ուսումնասիրություն է կատարել, և պարզվել է, որ բոլորը վնասով են աշխատում»,- գործադիրի նիստում ասաց Տիգրան Սարգսյանը և մատ թափ տվեց պետական ձեռնարկությունների տնօրենների վրա. «Պետական ունեցվածքը պետք է արդյունավետ կառավարել, եթե չեն կարողանում, ապա այդ ձեռնարկության տնօրենները պետք է ազատվեն աշխատանքից»։ Վարչապետի թափի տակ ընկան նաև 100 %-ով պետֆինանսավորվող հիմնարկները և հատկապես համայնքներին հանձնված պոլիկլինիկաներն ու ամբուլատորիաները։ «Եթե համայնքի ղեկավարները չեն կարողանում տնօրինել պետական միջոցները, ուրեմն ավագանու որոշմամբ այն կրկին պետք է հանձնվի պետությանը»,- ասաց վարչապետը` դիմելով քաղաքապետին։ Ինչ խոսք, խստությունն ու հետևողականությունը լավ բան են, սակայն որքանո՞վ է հնարավոր սուղ միջոցներով լուրջ աշխատանքներ իրականացնել։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2931

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ