ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ավարտվեց Եվրոպայի առաջնությունը

Ավարտվեց Եվրոպայի առաջնությունը
01.10.2013 | 11:49

Էստոնիայում ավարտվեց ծանրամարտի երիտասարդական առաջնությունը (20 և 23 տարեկաններ): Սմբատ Մարգարյանի, Իզաբելա Յայլյանի, Վլադիկ Կարապետյանի, Վարդան Միլիտոսյանի մեդալային ելույթների մասին գրել ենք, չկրկնենք: Դառնանք մյուսներին, թեպետ, մյուսներ ասելով, մի Հայկ Հակոբյան ունենք հիշելու մեր ընտրանուց: Հայկը վերջապես փոխեց երկամարտում մեր վաստակած մեդալների գույնը: Ինչ խոսք, որ արծաթը ոսկի չէ, բայց թե եղածով էլ պիտի կարողանանք ուրախանալ: Գերծանրքաշային մեր մարզիկը, ի դեպ, մի արծաթ էլ պոկում վարժությունից շահեց, իսկ ընդհանրապես երկամարտում ցույց է տվել 393 (182+211) կիլոգրամ արդյունք:
Առաջնությունից հայ տարրս այդպես էլ անոսկի կվերադառնար, եթե չլիներ Ռուսաստանի Դաշնությանը կանոնավորապես ոսկե մրցելույթներ պարգևող Ռազմիկ Հունանյանը (20 տարեկաններ): Աշխարհի պատանիների կրկնակի չեմպիոնն անպարտ մնաց և Եվրոպայի երիտասարդականում: Երկամարտում 77 կիլոգրամ քաշային կարգում նա ցույց տվեց 329 (146+183) կիլոգրամ արդյունք` մեկ ոսկի էլ շահելով հրում վարժությունում: Սակայն այնպես չէ, որ մեդալից անմասն մնաց մյուս վարժությունում: Պոկումում հայազգի ծանրորդը նվաճեց արծաթե մեդալ:
Ամբողջովին արծաթե էր +105 կգ քաշային կարգում Ռուսաստանի Դաշնության դրոշի տակ հանդես եկած մեր մյուս հայրենակցի` Կարեն Մարտիրոսյանի մասնակցությունը 20 տարեկանների կատեգորիայում: Երկամարտի 375 (175+200) կիլոգրամը նրան բերեց աշխարհամասի փոխչեմպիոնի տիտղոսը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1383

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ