ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Զառայի պատիժը

Զառայի պատիժը
03.10.2013 | 13:29

Այսօր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ Զարուհի Փոստանջյանն այլևս չի լինելու ԵԽԽՎ պատվիրակության կազմում: Խոսնակն այս որոշումն ընդունել է հիմք` ընդունելով ԱԺ կանոնակարգ օրենքը: Նա տեղեկացրել է, որ այս մասին խորհրդակցել է խմբակցությունների հետ և որոշել փոփոխություն կատարել ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության կազմում: «Քաղաքական կարծիքի արտահայտումն իր բնույթով բացարձակ իրավունք չէ: ՀՀ Սահմանադրության 66-րդ հոդվածը նախատեսում է, որ պատգամավորի` իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը սահմանափակված է վիրավորանքի կամ զրպարտության անթույլատրելիությամբ: Այսինքն, այո, իրավունքը սահմանափակված է, երբ դրա կիրառումը շեղվում է իր իրական նպատակից` ազատ քաղաքական բանավեճ ծավալելուց»,-ասել է Աբրահամյանն իր հայտարարությունում և փաստել, որ այս դրույթները նաև սահմանված են ԵԽԽՎ-ի կանոնակարգում:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2001

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ