Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Խաչելություն, հարություն, վերածնունդ

Խաչելություն, հարություն, վերածնունդ
23.10.2013 | 18:25

Կանադայի Քվեբեկ նահանգի մեծությամբ երրորդ` Լավալ քաղաքում հայ համայնքի նախաձեռնությամբ բացվել է ցեղասպանության զոհերի հուշարձան, որ առաջինն է Կանադայում: Քանդակի հեղինակը` քանդակագործ Արտո Չաքամքչյանը իր ելույթում ասել է, որ «Խաչելություն, հարություն, վերածնունդ» անվանված հուշակոթողի իմաստը հույսն է: Կանադայում Հայաստանի դեսպան Արմեն Եգանյանը միջազգային հանրությանը կոչ է արել ճանաչել հայոց ցեղասպանությունը: Ելույթ ունեցողները ևս միացել են դեսպանին և դատապարտել Թուրքիայի կառավարությանը, որ շարունակում է ցեղասպանության հերքման քաղաքականությունը:

Դիտվել է՝ 2582

Մեկնաբանություններ