ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Այսօր հայ մեծ բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ Ավետիք Իսահակյանի ծննդյան օրն է

Այսօր հայ մեծ բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ Ավետիք Իսահակյանի ծննդյան օրն է
30.10.2013 | 12:44

Անվանիները` վարպետի մասին

…Առայժմ խորհում եմ Քուչակի և Իսահակյանի մասին. երկուսն էլ գերել են ինձ:
Ես սիրեցի Իսահակյանին քնքշորեն:
…Իսահակյանը առաջնակարգ բանաստեղծ է, թերևս այժմ այդպիսի պայծառ ու անմիջական տաղանդ չկա ողջ Եվրոպայում:
Ալեքսանդր Բլոկ


Իսահակյանը պատկանում է այն բանաստեղծների դասին, որոնք հազվադեպ են ծնվում: Նրանով հպարտանալու իրավունք ունի յուրաքանչյուր, նույնիսկ ամենահարուստ գրականություն:
Նրա հարուստ պոեզիան մի քանի տասնամյակիների ընթացքում օգնել է ինձ ապրել:
Ես համոզված եմ, որ նա կապրի դարեր ու դարեր:
Իլյա Էրենբուրգ


Խորին շնորհակալություն նրա համար, որ Դուք օգնեցիք ինձ ծանոթանալու Իսահակյանի ստեղծագործությանը, մանավանդ նրա «Աբու-լալա Մահարուն», որը աշխարհիս պոեզիայի գոհարն է:


Դեսանկա Մաքսիմովիչ
…Ամենից հեշտ հաջողվեց ինձ Իսահակյանի «Ուռենին»: Չգիտեմ, որի՞ արժանիքն էր դա` թարգմանչի՞` Ալեքսարդր Բլոկի, թե՞ հեղինակի` հայ բանաստեղծի. սակայն «Ուռենին» արտակարգ երաժշտություն է, մեղեդին հենց բանաստեղծության տողերում է և ինձ լոկ մնում էր գրել այդ մեղեդին:


Սերգեյ Ռախմանինով


Քո երգերը իրենց ինքնուրույն ու պատկերավոր գեղեցկությամբ անզուգական տեղ են բռնում…

Վահան Տերյան

Դիտվել է՝ 2219

Մեկնաբանություններ