Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Արման ՍԱՀԱԿՅԱՆ. Ես չեմ ուզում արժանապատիվ ծերություն՝ երիտասարդության հաշվին

Արման ՍԱՀԱԿՅԱՆ. Ես չեմ ուզում արժանապատիվ ծերություն՝ երիտասարդության հաշվին
18.11.2013 | 23:02

Որևէ մեկն ինձ հարցրել է, թե արդյոք ես ուզու՞մ եմ, որ իմ՝ առանց այն էլ տկար աշխատավարձից տոկոսներ պահվեն՝ 40 տարի հետո ինձ վերադարձնելու պայմանով: Կուտակային կենսաթոշակի մասին որոշում կայացնողների 95 տոկոսը 40 տարեկանն անց են, և այդ որոշումն իրենց չի վերաբերվում, ուրեմն այդ ինչպե՞ս եղավ, որ նրանք պետք է առանց ինձ հետ քննարկելու որոշեն, թե ես ինչպես տնօրինեմ իմ աշխատավարձը: Ավելի պարզ ասած՝ ես չեմ ուզում արժանապատիվ ծերություն՝ գոյատևման երիտասարդության հաշվին: Ավելին՝ հաջորդ տարի, երբ այս օրենքն ուժի մեջ է մտնելու, աշխատավարձերի բարձրացում նախատեսված չէ:

Դիտվել է՝ 5090

Մեկնաբանություններ