Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Կենտրոնը մաքրվում է

Կենտրոնը մաքրվում է
13.12.2013 | 16:15

Կենտրոն վարչական շրջանում առատ ձյան տեղումներին զուգահեռ ձնամաքրման աշխատանքները շարունակվեցին նաև ողջ գիշեր: Շուրջօրյա գրաֆիկով իրականացվող աշխատանքները վերահսկում է անձամբ վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը: Ողջ գիշեր օգտագործելով առկա բազմաֆունկցիոնալ մեքենա-մեխանիզմները, համատիրությունների աշխատակիցների հետ միահամուռ ուժերով մաքրվել են Կենտրոնի գլխավոր, երկրորդական փողոցները, բակային տարածքները, մայթերը:

Դիտվել է՝ 1071

Մեկնաբանություններ