ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

«Ռոմայի» առաջին պարտությունը

«Ռոմայի» առաջին պարտությունը
06.01.2014 | 16:35

Մեկնարկային տասը հաղթանակին հաջորդած հինգ ոչ-ոքիից, ապա կրկին երկու անընդմեջ հաղթանակից հետո իտալական «Ռոման» երկրի առաջնությունում կրեց ընթացիկ մրցաշրջանի առաջին պարտությունը: Երկրի գործող չեմպիոն ու առաջատար «Յուվենտուսը» մրցակցի նկատմամբ առավելությունը հավաստեց երեք անպատասխան գոլով: «Ծեր սինյորան» մրցակցից առաջ է արդեն ութ միավորով եւ կասկած չկա, որ այս տարի էլ կպահպանի չեմպիոնությունը:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1641

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ