Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Հազարավոր թռիչքներ հետաձգվում են

Հազարավոր թռիչքներ հետաձգվում են
08.01.2014 | 11:03

ԱՄՆ-ի կենտրոնական ու հյուսիսային հատվածներում գրանցվել է ռեկորդային ցածր ջերմաստիճան: Հաղորդում է lenta.ru-ն: Սառնամանիքն ուղեկցվում է ձնաբքով, սառցե անձրևներով ու մանրակարկուտով: Որոշ քաղաքներում ջերմաստիճանը հասել է -40-ի: Նյու Յորքում դրությունը ծայրահեղ է: Իշխանությունները հորդորել են բնակիչներին տանից դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Հազարավոր թռիչքներ հետաձգվում են: Վատ եղանակի պատառով կան մարդկային զոհեր:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1516

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ